Thursday, April 15, 2010

Ադրբեջանում իսլամը գտնվում է ճգնաժամային վիճակում

Aysor.am. 14.04.2010- Իրանի հյուսիսում գտնվող Թավրիզ քաղաքի «Մուսուլմանների իրավունքների հարցերով հանձնաժողովի» քարտուղար Վահիդ Քազեմ Զադեն քննադատել է Ադրբեջանի Հանրապետությանը` նշելով, որ այդ երկրում քանդում են շիական մզկիթներ, չեն պահպանվում իսլամական ավանդույթներն ու խորհրդանիշերը, ձերբակալվում են անմեղ քաղաքացիներ իրենց կրոնական գործունեության համար: Այդ մասին հաղորդում է իրանական «irna.ir» լրատվական գործակալությունը: Վահիդ Քազեմ Զադեն ասել է. «Չնայած Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, սակայն վերջին ժամանակներում այդ երկրում մարդու իրավունքներն ու կրոնական ազատությունները գտնվում են ճգնաժամային վիճակում»: Ըստ նրա` Ադրբեջանում հրեաները ավելի մեծ արտոնություններ են ստանում իշխանությունից, քան մուսուլմանները:

No comments: