News.am. 17-4-2010- Բոլորն իրավունք ունեն խաղաղ նպատակներով ատոմային էներգիա ստանալ, այդ թվում եւ՝ Իրանը: Այդ մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ ելույթ ունենալով Թեհրանում ընթացող միջազգային համաժողովին:
Այդ համաժողովի միջոցով Թեհրանը, ըստ նրա, կշարունակի պայքարը եվրոպական եւ արեւմտյան երկրների դեմ, որոնք հանդես են գալիս խաղաղ նպատակներով ատոմային էներգիա ստանալու Իրանի իրավունքի դեմ, հաղորդում է Irna գործակալությունը:
«Թող ԱՄՆ-ը իմանա, որ ատոմային ռումբի ժամանակն անցել է: Մարդիկ խաղաղություն եւ հանգստություն են ցանկանում: Բոլորն իրավունք ունեն խաղաղ նպատակներով ատոմային էներգիա ստանալ, այդ թվում եւ՝ Իրանը: Մենք կշարունակենք մեր գործունեությունը, որ հասնենք այդ նպատակին»,- ասել է Իրանի նախագահը:
Ահմադինեջադը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը, որն այսօր հանդես է գալիս ատոմային զենքի դեմ, առաջին երկիրն էր, որ ատոմային զենք օգտագործեց Ճապոնիայի դեմ:
Ներկայումս աշխարհում 20 հազար ատոմային մարտագլխիկ կա, որոնց կեսը գտնվում է Միացյալ Նահանգներում:
«Ես նրանց խորհուրդ կտայի խոսել Աֆղանստանում եւ Իրաքում զանգվածային սպանությունների մասին»,- ընգդծել է Իրանի առաջնորդը:
Նշենք, որ համաժողովին մասնակցում են մոտ 70 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Չինաստանից, Ճապոնիայից եւ այլ երկրներից:Saturday, April 17, 2010
Մահմուդ Ահմադինեջադ. Իրանն իրավունք ունի ատոմային էներգիա ստանալու
News.am. 17-4-2010- Բոլորն իրավունք ունեն խաղաղ նպատակներով ատոմային էներգիա ստանալ, այդ թվում եւ՝ Իրանը: Այդ մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ ելույթ ունենալով Թեհրանում ընթացող միջազգային համաժողովին:
Այդ համաժողովի միջոցով Թեհրանը, ըստ նրա, կշարունակի պայքարը եվրոպական եւ արեւմտյան երկրների դեմ, որոնք հանդես են գալիս խաղաղ նպատակներով ատոմային էներգիա ստանալու Իրանի իրավունքի դեմ, հաղորդում է Irna գործակալությունը:
«Թող ԱՄՆ-ը իմանա, որ ատոմային ռումբի ժամանակն անցել է: Մարդիկ խաղաղություն եւ հանգստություն են ցանկանում: Բոլորն իրավունք ունեն խաղաղ նպատակներով ատոմային էներգիա ստանալ, այդ թվում եւ՝ Իրանը: Մենք կշարունակենք մեր գործունեությունը, որ հասնենք այդ նպատակին»,- ասել է Իրանի նախագահը:
Ահմադինեջադը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը, որն այսօր հանդես է գալիս ատոմային զենքի դեմ, առաջին երկիրն էր, որ ատոմային զենք օգտագործեց Ճապոնիայի դեմ:
Ներկայումս աշխարհում 20 հազար ատոմային մարտագլխիկ կա, որոնց կեսը գտնվում է Միացյալ Նահանգներում:
«Ես նրանց խորհուրդ կտայի խոսել Աֆղանստանում եւ Իրաքում զանգվածային սպանությունների մասին»,- ընգդծել է Իրանի առաջնորդը:
Նշենք, որ համաժողովին մասնակցում են մոտ 70 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Չինաստանից, Ճապոնիայից եւ այլ երկրներից:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment