Tert.am. 21-4-2010- ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի կողմից ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ղեկավարումն անընդունելի է։ Այս մասին Tert.am-ին ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Նա ներկայացրեց ԲՀԿ դիրքորոշումը՝ նշելով, որ իրենց համար բացարձակապես անընդունելի է ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ղեկավար տեսնել Մևլութ Չավուշօղլուին՝ հաշվի առնելով, որ նախկինում այդ ենթահանձնաժողովը գործել է և երբևէ իր արդյունավետությամբ աչքի չի ընկել։
«Չավուշօղլուի կողմից հիշյալ հանձնաժողովի ղեկավարումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին վնասելուց բացի ոչինչ չի տա»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
ԲՀԿ-ական պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին հայկական պատվիրակությունը հանդես է գալու փախստականներին, բռնի տեղահանվածներին, Մարաղայի ցեղասպանությանը վերաբերող մի շարք զեկույցներով։ Նստաշրջանի ընթացքում կներկայացվի նաև ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի տարեկան զեկույցը։ Մարդու իրավունքների եվրոպացի հանձնակատարին Զոհրաբյանը պատրաստվում է հարց ուղղել 100 հազար հայերին Թուրքիայից վտարելու մասին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարության առնչությամբ։Thursday, April 22, 2010
Չավուշօղլուի թեկնածությունն անընդունելի է. Նաիրա Զոհրաբյան
Tert.am. 21-4-2010- ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի կողմից ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ղեկավարումն անընդունելի է։ Այս մասին Tert.am-ին ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Նա ներկայացրեց ԲՀԿ դիրքորոշումը՝ նշելով, որ իրենց համար բացարձակապես անընդունելի է ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ղեկավար տեսնել Մևլութ Չավուշօղլուին՝ հաշվի առնելով, որ նախկինում այդ ենթահանձնաժողովը գործել է և երբևէ իր արդյունավետությամբ աչքի չի ընկել։
«Չավուշօղլուի կողմից հիշյալ հանձնաժողովի ղեկավարումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին վնասելուց բացի ոչինչ չի տա»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
ԲՀԿ-ական պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին հայկական պատվիրակությունը հանդես է գալու փախստականներին, բռնի տեղահանվածներին, Մարաղայի ցեղասպանությանը վերաբերող մի շարք զեկույցներով։ Նստաշրջանի ընթացքում կներկայացվի նաև ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի տարեկան զեկույցը։ Մարդու իրավունքների եվրոպացի հանձնակատարին Զոհրաբյանը պատրաստվում է հարց ուղղել 100 հազար հայերին Թուրքիայից վտարելու մասին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարության առնչությամբ։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment