Thursday, April 22, 2010

Երկրի օրն է

Aysor.am. 22-4-2010- Այսօր Երկրի օրն է: Oրվա խորհուրդը մարդկանց շրջակա միջավայրի պահպանման շուրջ համախմբելն է: Երկրի օրվա համաշխարհային ակցիան սկիզբ է առել 1970 թվականի ապրիլի 22-ին ԱՄՆ-ում: Այսօրը Դ.Սթերլինգ Մորտոնի ծննդյան օրն է, ով ԱՄՆ-ում զբաղեցրել է հողագործության նախարարի պաշտոնը, և նրան է պատկանում ապրիլի 22-ը` որպես երկրի օր նշելու գաղափարը: 1990 թվականին Երկրի օրը դարձավ միջազգային ակցիա, որին մասնակցում է շուրջ 200 միլիոն մարդ` 141 երկրից, իսկ 2000 թվականին մասնակից երկրների թիվը հասավ 181-ի: Ապրիլի 22-ը պաշտոնապես երկրի օր հռչակվեց 2009-ի ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի ընդունած հռչակագրով` Բոլիվիայի նախաձեռնությամբ: Հռչակագրին միացել են ՄԱԿ-ի անդամ ավելի քան 50 երկրներ: Հռչակագրում ասվում է, որ հողն ու նրա էկոհամակարգերը մեր տունն են, և էկոհամակարգերի, սոցիալական և տնտեսական կարիքների շուրջ հավասարակշռության հասնելու համար մեզ և մեր ապագա սերունդների անհրաժշետ է բնության և Երկիր մոլորակի հետ ներդաշնակ գործել: Ըստ ավանդույթի, Երկրի օրվա կապակցությամբ տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում աշխարհի բազմաթիվ երկրներում` ուղղված բակերի և փողոցների կանաչապատմանը, աղբահանությանը և այլ բնապահպանական խնդիրների լուծմանը:

No comments: