News.am. 22-4-2010- Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբը լրագրող Էռնեստ Վարդանյանի ձերբակալման կապակցությամբ դիմել է Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիռնովին՝ խնդրելով նրա միջամտությունը Գյումրիից Տիրասպոլ տեղափոխված լրագրողի ազատ արձակման հարցում:
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Էռնեստ Վարդանյանը վերջերս Մոսկվայում եւ Նյու-Յորքում մասնագիտական որակավորման քննությունները բարեհաջող հաձնելուց հետո հաշվառվել է ՄԱԿ-ի կադրային ռեեստրում՝ կազմակերպության ռուսաստանյան բաժնում աշխատելու համար: Նա սպասում էր ՄԱԿ-ում աշխատանքի անցնելու համապատասխան հրավերին: Է.Վարդանյանը երկու երեխաների հայր է:
Ուսումնասիրելով Էռնեստ Վարդանյանի գործունեությունը՝ համարձակվում ենք կարծել, որ 2010 թ.-ի ապրիլի 7-ի նրա ձերբակալությունը հենվում է արհեստական փաստարկների վրա, նրան ներկայացված հայրենիքի դավաճանության մեղադրանքը անհեթեթ է եւ մտացածին։ Երիտասարդ լրագրողը փայլուն կրթություն, գիտելիքներ եւ ազնիվ մղումներ ունի՝ այդօրինակ նվաստ հանցագործության մեջ մեղադրվելու համար: Կարծում ենք, որ այս մեղադրանքով շահագրգիռ անձինք փորձ են անում ուղղակի արատավորել երիտասարդ լրագրողի կենսագրությունը, գուցե ոմանք չափազանց վախենում են ճշմարիտ լրագրողական քննադատությունից կամ ազատ խոսքից, կամ էլ գուցե նրա ազգային պատկանելությունը ոմանց գլխում չի համատեղվում վերջինիս փայլուն մասնագիտական առաջընթացի հետ:
Մենք կիսում ենք Է.Վարդանյանի՝ Գյումրիում ապրող ազգականների, բազմաթիվ լրագրողների եւ լրագրողական կազմակերությունների մտահոգությունները առ այն, որ ձերբակալված լրագրողի կյանքն ու առողջությունը, այդօրինակ մեղադրանքի եւ գործի մասին գրեթե լիակատար տեղեկատվական շրջափակման պայմաններում, լրջորեն վտանգված է»,- ասված է դիմումում:
«Միաժամանակ, չկամենալով Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության իրավապահների արհեստավարժությունը կասկածի տակ առնել, համարելով, որ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության իշխանությունները բավարար մասնագիտական հմտություններ եւ քաղաքական կամք ունեն ճշմարտությունը բացահայտելու համար, խնդրում ենք, հարգելով կասկածյալի անմեղության կանխավարկածը, փոխել Էռնեստ Վարդանյանի խափանման միջոցը եւ ստեղծել բոլոր պայմանները արդար դատաքննություն անցկացնելու համար»,- նշված է դիմումում, որը ստորագրել է «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Thursday, April 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment