Panorama.am.27-4-2010- Լոնդոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունները սկսվել են դեռևս ապրիլի 17-ին Լոնդոնի Իլինգ թաղամասում ծիրանենու տնկմամբ և հուշատախտակի տեղադրմամբ: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոռացումը կազմակերպել էր Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհուրդը:
Իսկ ահա ապրիլի 22-ին Լոնդոնի Սենթ Ջոնս հանրահայտ սրահում Հայաստանի դեսպանության հովանու ներքո տեղի է ունեցել ամեն տարի ապրիլին կազմակերպվող 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ (Spring Remembrance Concert): RP Musical Management-ի ջանքերով կազմակերպված այս տարվա համերգին ելույթ է ունեցել ջութակահար Ջակ Լեյբեքը, դաշնակահար Մարտին Քուզինը և սոպրանո Անահիտ Մխիթարյանը:
Ապրիլի 23-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում տեղի է ունեցել նաև Ուելսում` Քարդիֆի Խաղաղության տաճարի (Temple of Peace) բակում, որտեղ մի քանի տարի առաջ տեղի փոքրաթիվ հայ համայնքի ուժերով տեղադրվել էր խաչքար: Արարողությանը մասնակցել են նաեւ Քարդիֆի քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ:
Ապրիլի 24-ին Լոնդոնի կենտրոնական փողոցներով տեղի է ունեցել բրիտանահայ համայնքային կազմակերպությունների կողմից կազմակերպված երթ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաեւ Թուրքիայի և Միացյալ Թագավորության կողմից Ցեղասպանության փաստի մերժողական դրսևորումները դատապարտող պաստառներով: Երթն ավարտվել է կառավարական գերատեսչությունների հարեւանությամբ տեղակայված երկու համաշխարհային պատերազմների զոհերի հուշարձանին (the Cenotaph) ծաղկեպսակների տեղադրմամբ համայնքային կազմակերպությունների ղեկավարների, բրիտանահայ համայնքի առաջնորդի և Հայաստանի դեսպանի կողմից:
Արարողությունից հետո համայնքային կառույցների ղեկավարները Ցեղասպանության ճանաչման խնդրագրերը հանձնել են Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակ:
Ապրիլի 25-ին Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ:
Tuesday, April 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment