Wednesday, April 28, 2010

Թուրքիայում պահանջում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ զազրելի պատասխան տված թուրք պաշտոնյայի հրաժարականը

News.am. 28-4-2010- Թուրքիայի Չանաքալեի նահանգի ազգային կրթության վարչության պետ Վեֆա Բարդաքչըյի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ կեղտոտ պատասխանը իրարանցում է առաջացրել Թուրքիայում: Վերջինս ասել էր, որ հայերը մեզ հետեւից դանակահարեցին, մեզ դավաճանեցին եւ այդ դավաճանության դիմաց էլ պատասխան ստացան: Կրթության վարչության պետի այս հայտարարությունը քննադատել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Չանաքալեյի նահագային կառույցի ղեկավար Մուզաֆեր Քութլուն: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Չանքալեյի նահանգային ղեկավարը ավելի խիստ է արտահայտվել` ասելով. «1915-ի վերաբերյալ մենք կրթության վարչության պետից սպասում էինք պատմական տեղեկություններ, ոչ թե ատելություն ու քեն պարունակող հայտարարություն: Այդ պաշտոնյային կոչ ենք անում հրաժարական տալ»: Թուրքիայի Մարդու իրավունքների Չանաքալեյի մասնաճյուղի ղեկավար խորհրդի անդամ Հայրեթին Փիշքինը հայտարարել է, որ ֆաշիստ երիտթուրքերի իրականացրած ցեղասպանության վերաբերյալ նման խոսքեր արտահայտած կրթության վարչության պետը պետք է անմիջապես հեռացվի աշխատանքից:

No comments: