Thursday, April 22, 2010

Ռազմաբազա՝ գազի փոխարեն

Report.am. 21-4-2010- Ուկրաինան 25 տարով երկարաձգում է Ղրիմում ռուսական ռազմածովային բազայի վարձակալության ժամկետը, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ Խարկովում ունեցած հանդիպումից հետո։ Դե, իհարկե, որոշակի գնի դիմաց. Ուկրաինան Ռուսաստանից ներմուծած գազի յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց կվճարի 230 դոլար՝ նախկին 330 դոլարի փոխարեն արդեն այս ամսվանից սկսած։ Հիշեցնենք, որ Ղրիմի ռազմաբազայի վարձակալության ժամկետը լրանում էր 2017-ին։

No comments: