Tert.am 23-4-2010- Բուենոս Այրեսի խորհրդարանի և «Արմենիա» մշակութային միության համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 20-ին Արգենտինայի մայրաքաղաքի խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում կայացել է հանդիսավոր երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին:
Միջոցառմանը ներկա են եղել Բուենոս Այրեսի խորհրդարանի անդամներ Մարիա Խոսե Լուբերտինոն և Ֆաբիո Բաստերիոն, Արգենտինայի Արդարադատության գերագույն դատարանի անդամ Էուխենիո Սաֆարոնին, մայրաքաղաքի քաղաքական-հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, արգենտինահայ համայնքային կառույցների տասնյակ անդամներ:
Հանդիսավոր երեկոյին մասնակցել են նաև Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու Հայաստանյաց առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը:
Ելույթ ունեցողները նշել են, որ հակառակ թուրքական իշխանությունների կողմից հայ ազգի բնաջնջման փորձերի, հայերն այսօր թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ապացուցեցին իրենց ապրելու ու արարելու իրավունքը: Նրանք կոչ են արել Թուրքիայի կառավարությանը հաշտվել սեփական անցյալի հետ, ընդունել և դատապարտել 95 տարի առաջ հայ ժողովրդի դեմ գործած ոճրագործությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։Friday, April 23, 2010
Բուենոս Այրեսում Թուրքիային կոչ են արել հաշտվել սեփական անցյալի հետ
Tert.am 23-4-2010- Բուենոս Այրեսի խորհրդարանի և «Արմենիա» մշակութային միության համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 20-ին Արգենտինայի մայրաքաղաքի խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում կայացել է հանդիսավոր երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին:
Միջոցառմանը ներկա են եղել Բուենոս Այրեսի խորհրդարանի անդամներ Մարիա Խոսե Լուբերտինոն և Ֆաբիո Բաստերիոն, Արգենտինայի Արդարադատության գերագույն դատարանի անդամ Էուխենիո Սաֆարոնին, մայրաքաղաքի քաղաքական-հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, արգենտինահայ համայնքային կառույցների տասնյակ անդամներ:
Հանդիսավոր երեկոյին մասնակցել են նաև Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու Հայաստանյաց առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը:
Ելույթ ունեցողները նշել են, որ հակառակ թուրքական իշխանությունների կողմից հայ ազգի բնաջնջման փորձերի, հայերն այսօր թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ապացուցեցին իրենց ապրելու ու արարելու իրավունքը: Նրանք կոչ են արել Թուրքիայի կառավարությանը հաշտվել սեփական անցյալի հետ, ընդունել և դատապարտել 95 տարի առաջ հայ ժողովրդի դեմ գործած ոճրագործությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment