«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 27-04-2010- Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է լրատվամիջոցների համազգային քարոզարշավ` հանրությանը իրազեկելու Հայոց ցեղասպանության մասին եւ բացատրելու Ցեղասպանության ճանաչման կարեւորությունը:
«Հաշվի առնելով Թուրքիայի` Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը, Համագումարը կրկնապատկում է ջանքերը` Հայոց ցեղասպանության դասերը մոռացության չմատնելու, Կոնգրեսում եւ Սենատում Ցեղասպանության բանաձեւի ընդունումն ապահովելու ուղղությամբ: Ցուցադրվող տեսահոլովակները կոչ են անում ցեղասպանությունների ճանաչում եւ կանխարգելում», հայտարարել է համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին :
Համագումարի տեսահոլովակները, որ ցուցադրվել են ամերիկյան առաջավոր հեռուստաալիքներով, կարելի է դիտել նաեւ համացանցում` http://www.youtube.com/ watch?v=KVoOYAKnT-c եւ http://www.youtube.com/watch?v=ie4XUpLpSCc էջերում:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթում «մեծ եղեռն» արտահայտությանը` «Ազգին» ԱՄՀ Հայաստանի եւ Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արմինա Դարբինյանն ասաց.
«Հասկանալով իրավիճակի բարդությունըՙ որոշ կանխատեսումներ ունեինք, որ նախագահ Օբաման genocide բառը չի արտասանի: Օբամայի ելույթը մեզ չի հուսալքել, հիասթափված ենք, բայց ոչ հուսալքված, որովհետեւ սրանից հետո կկրկնապատկենք, կեռապատկենք մեր ջանքերը, ավելի հետեւողական եւ սկզբունքային տրամադրվածությամբ կաշխատենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը տրամաբանական ավարտին տանելու գործում: Հարցը պետք է դիտարկել բարոյական հարթության մեջ, եթե ԱՄՆ-ն հավակնում է համամարդկային արժեքներ կրողի բարձր տիտղոսին, ապա առաջին հերթին պետք է շահագրգռված լինի, որ իր խոստումները կատարվեն: Սա նախագահ Օբամայի համար էլ բարոյական խնդիր է, որպեսզի հետամուտ լինի իր խոստումներին»:
Tuesday, April 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment