Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախօրյակին Թուրքիան նոր, հերթական անազնիվ խաղ է ձեռնարկում հայ ժողովրդի նկատմամբ: Վերջերս Վաշինգտոնում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հյուսիսային Ամերիկայի երկրներում հավատարմագրված թուրք դեսպանների և գլխավոր հյուպատոսների հետ հանդիպմանը հրահանգել է, որպեսզի նրանք ուղիղ երկխոսություն սկսեն Սփյուռքի ներկայացուցիչների հետ: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա դրական ազդեցություն կունենա նաև Հայկական սփյուռքի հետ երկխոսությունը», ասել է Դավութօղլուն:
Ավելի վաղ Դավութօղլուն Սփյուռքի հետ երկխոսություն սկսելու հարցում նկատել էր, թե Սփյուռքը մեկ միասնական ամբողջություն չէ։ «Միայն Հայաստանի հետ չէ, որ ցանկանում ենք կարգավորել մեր հարաբերությունները: Ցանկանում ենք շփումներ սկսել նաև Սփյուռքում ապրող հայերի հետ: Այս կետում բոլոր հայերին նույն հարթության վրա դնելու, նրանց որպես մեկ ընդհանուր զանգված դիտելու մոտեցումը սխալ կլինի: Դա պետք է լավ հասկանալ: Կլինեն հայկական համայնքներ, որոնց հետ մենք կկարողանանք երկխոսություն ծավալել… Մենք պետք է փոխենք նրանց պատկերացումները», ասել էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Որքան էլ Թուրքիայի խաղն անազնիվ լինի հայ ժողովրդի, մասանավորապես` Սփյուռքի նկատմամբ, Դավութօղլուն հավանաբար չի սխալվում մեկ հարցում` «կլինեն հայկական համայնքներ, որոնց հետ մենք կկարողանանք երկխոսություն ծավալել»: Ո ՞վ չի հիշում օրինակ Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի գործունեությունը, որում ներգրավված էր հայկական լոբբիստական կազմակերպություններից Ամերիկայի հայկական համագումարը: Այդ հանձնաժողովին մասամբ մաս էր կազմում նաև ռուսահայությունը, քանի որ հանձնաժողովի հայկական կողմի չորս անդամներից մեկը քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն էր, ով Մոսկվայի հայ համայնքի ամենաանշանավոր անդամներից է և դարձավ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը:
Սփյուռքի հայկական կազմակերպությունների և աշխարհում բնակվող բոլոր հայերի համար պետք է այլևս բացահայտ պարզ լինի, որ Թուրքիան իր հարցերը աշխարհի այլ երկրների հետ լուծելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ընթացքը դանդաղեցնելու կամ կանխելու նպատակով է երկխոսության ձգտում Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Եթե Թուրքիան իրավամբ ուզում է շահել հայ ժողովրդի գոնե մեկ փոքրիկ մասի սրտերը, ապա նախ և առաջ պետք է վերջ տա Հայաստանի շրջափակմանը: Անգամ դիվանագիտական հարաբերություններ պետք չեն: Գոնե թող սահմանը բացի, օրինակ, շաբաթական մեկ օր, որպեսզի օտարերկրացիներն ու այն հայերը, ովքեր ուզում են տեսնել իրենց հայրերի երկիրը, Վանա ծովը, Աղթամարի կղզին, Սուրբ խաչը, հազար ու մի եկեղեցիների քաղաք չքնաղ Անին, Կարսի Առաքելոցը, կարողանան հատել Հայաստան-Թուրքիա սահմանը:
Սակայն Թուրքիան ոչ միայն դա չի անում, այլև սպառնում է հայաստանցիներին արտաքսել Թուրքիայից: Ահա այս սպառնալիքի խորապատկերի վրա պետք է նայել Թուրքիային, այլ ոչ թե նախագահ Գյուլի կամ արտգործնախարար Դավութօղլուի դիվանագիտական ժպիտների: Երկու տարվա «ֆուտբոլային դիվանագիությունը» բավարար էր, որպեսզի Թուրքիայի հանդեպ անգամ ամենալավատես հայերը փոխեն իրենց վերաբերմունքը:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման խոչընդոտներից մեկը, ըստ Թուրքիայի, ստացվում է` Սփյուռքն է: Բայց ոչ միայն Թուրքիայի: Վերջին երկու տարիներին Հայաստանում ևս սկսեցին ծուռ աչքով նայել Սփյուռքին: Հայաստանի գործող իշխանությունների «ֆուտբոլային դիվանագիտությունը» այն աստիճան էր ոմանց ոգևորել, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները` Հանրապետական կուսակցությունը, նախագահ Սարգսյանի համար աշխատող և նրա թուրքական քաղաքականությունը գիշեր-ցերեկ փառաբանող քաղաքագետները, թուրքագետները, անգամ շարքային հայաստանցիներ, արդեն սկսել էին մտածել ճիշտ Թուրքիայի ղեկավարության և ճիշտ Դավութօղլուի նման, այն է` Սփյուռքը խանգարում է Հայաստան-Թուրքիա երկխոսությանը:
Թուրքական իշխանություններին հաջողվել էր նաև ամերիկյան իշխանություններին հասու դարձնել իր տեսակետ-պնդումը, որ Սփյուռքն է խանգարում: Թերևս պատահական չէր, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարն էր ուզում հանդիպել հայկական կազմակերպությունների հետ, սակայն այդ հանդիպումը, իբր վատ եղանակի պատճառով, չկայացավ:
Այսպիսով ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Միացյալ Նահանգները, ե՛ւ մասամբ Հայաստանը Երևան-Անկարա հարաբերությունների փակուղին ուզում էին պայմանավորել հենց Սփյուռքով: Վերջին երկու տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ Սփյուռքը, անգամ ամենամեծ ցանկության դեպքում, չի կարող փակուղի տանել կամ ականահարել Հայաստան-Թուրքիա գործընթացը: Այլ բան, որ գործընթացը փակուղի հասցրած Թուրքիան փորձում է մեղքը բարդել Սփյուռքի վրա: Ահա հենց այս դիտանկյունից պիտի վերաբերվել արտգործնախարար Դավութօղլուի` Սփյուռքի հետ երկխոսելու ցանկությանը:
ԹԱԹՈւԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետWednesday, April 21, 2010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՑԻՆ, ՀԻՄԱ ԷԼ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԵՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈւՆ ՈՒԶՈՒՄ

Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment