Tert.am. 21-4-2010- Իրանի նկատմամբ միջազգային հանրության կողմից կիրառվելիք հնարավոր պատժամիջոցները չեն կարող ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց իրանագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը։ Ըստ նրա՝ հայ-իրանական հարաբերություններն ընթանում են համատեղ էներգետիկ ծրագրերի իրականացման ուղղությամբ, հետևաբար միջազգային հանրության ճնշումներն Իրանի վրա չեն կարող անդրադառնալ հայ-իրանական էներգետիկ համագործակցության վրա։
Հայ-իրանական ներկա հարաբերությունները իրանագետը գնահատեց «լավ»։ Ըստ նրա՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար կարևոր է կողմերի նախատեսած նախագծերի իրականացումը։ Իսկ հայ-իրանական նախագծերը, ինչպես հայտնի է, վերաբերում են Հայաստանում նոր միջուկային ռեակտորի կառուցմանն ու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի գործարկմանը։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ իրանագետը կանխատեսեց, որ առաջիկայում որևէ լուրջ առաջընթաց չի լինի ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացում, իսկ հայ-թուրքական կարգավորման գործընթացն էլ որոշակիորեն կսառեցվի։Wednesday, April 21, 2010
Իրանի դեմ պատժամիջոցները չե՞ն ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա
Tert.am. 21-4-2010- Իրանի նկատմամբ միջազգային հանրության կողմից կիրառվելիք հնարավոր պատժամիջոցները չեն կարող ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց իրանագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը։ Ըստ նրա՝ հայ-իրանական հարաբերություններն ընթանում են համատեղ էներգետիկ ծրագրերի իրականացման ուղղությամբ, հետևաբար միջազգային հանրության ճնշումներն Իրանի վրա չեն կարող անդրադառնալ հայ-իրանական էներգետիկ համագործակցության վրա։
Հայ-իրանական ներկա հարաբերությունները իրանագետը գնահատեց «լավ»։ Ըստ նրա՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար կարևոր է կողմերի նախատեսած նախագծերի իրականացումը։ Իսկ հայ-իրանական նախագծերը, ինչպես հայտնի է, վերաբերում են Հայաստանում նոր միջուկային ռեակտորի կառուցմանն ու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի գործարկմանը։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ իրանագետը կանխատեսեց, որ առաջիկայում որևէ լուրջ առաջընթաց չի լինի ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացում, իսկ հայ-թուրքական կարգավորման գործընթացն էլ որոշակիորեն կսառեցվի։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment