Monday, April 12, 2010

ԷՐԴՈՂԱՆ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅԼԵՎՍ ԽՆԴԻՐ ՉԻ ՈՒՆԵՆԱ»

Report.am. 12-4-2010- Վաշինգտոն մեկնելուց առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամլո ասուլիս է տվել, որի ժամանակ հայտարարել է, որ իր և Օբամայի հանդիպման առաջնային թեման լինելու է «Հայաստանին վերաբերող զարգացումները»: Ըստ թուրքական «Զամանի»` եթե Օբաման փորձի այս հարցով ճնշում գործադրել, Էրդողանը նրան կհակադարձի` հորդորելով ավելի շատ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությանը: «Մինսկի եռյակը պետք է շատ ավելի արդյունավետ լինի, պետք է այնպիսի ջանքեր ներդնի, որոնք արդյունք կտան»,- ասել է Էրդողանը մամլո ասուլիսի ժամանակ: Նա նաև նշել է, որ նախօրոք էլ քննարկել է այս հարցը թե Օբամայի, թե Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հետ ունեցած հանդիպումների ժամանակ: Իսկ արդեն օդանավի մեջ, թուրքիայի վարչապետն ասել է. «Նախորդ շաբաթ ես պարոն Սարկոզիին ասացի` լուծեք ղարաբաղյան խնդիրը, միասին կնստենք ավտոմեքենան և կհատենք հայ-թուրքական սահմանը»: Ըստ «Հյուրիեթի»` նա նաև հայտարարել է, որ. «Ղարաբաղյան հարցը լուծելուց հետո Թուրքիան այլևս խնդիր չի ունենա»:

No comments: