Monday, April 12, 2010

Milliyet. Վաշինգտոնում պարզ կդառնա արձանագրությունների ճակատագիրը

Panorama.am. 12-4-2010- Ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում հրավիրվելիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու համար ամենապահանջված առաջնորդներից մեկը, ըստ թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Թերթը դրա համար նշում է հետևյալ երեք առանցքային պատճառները: 1. Անկարայի կապը իրանական իշխանությունների հետ Վաշինգտոնի համար և շատ կարևոր է, և հարցականներով լի: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն անհանգստացած է, թե Թեհրանի միջուկային քաղաքականության քննարկման ժամանակ Էրդողանն ինչպիսի դիրքորոշմամբ հանդես կգա: 2. Հաջորդը հայ-թուրքական արձանագրությունների հարցում ելքի որոնումն է: Օբամայի վարչակազմը չի ցանկանում, որ այդ արձանագրությունները չեղյալ հայտարարվեն, քանի որ դրանք դիտվում են իբրև պատմական համաձայնության գործընթացի սկիզբ: Կարծիք կա, որ Թուրքիան է տապալում գործընթացը: Շուտով հայտնի կդառնա` արդյո՞ք Վաշինգտոնում կգտնվի ելըք, թե՞ կատարված քայլերը ապարդյուն կլինեն: Այս իմաստով Էրդողանի շփումները շատ կարևոր են: 3. Քննարկվելիք մյուս առանցքային հարցը Իսրայել-Թուրքիա հարաբերությունների ճգնաժամն է: Էրդողանի թիրախում Նեթանյահու-Լիբերման դաշինքն է: Ամեն առիթով հրապարակավ դատապարտում է նրանց: Թուրքիայի վարչապետն այդ հարցում երկու առավելություն ունի. ա) Նեթանյահուի կառավարության պաղեստինյան քաղաքականությունը չի խրախուսվում ոչ Վաշինգտոնի, ոչ էլ միջազգային հանրության կողմից, բ) Իսրայելի արտգործնախարար Լիբերմանին ևս աջակցող չկա:

No comments: