Wednesday, May 26, 2010

0888 888 888 համարի անեծքը

Վերջին 10 տարում Բուլղարիայում 0888 888 888 հեռախոսահամարն օգտագործած բոլոր մարդիկ մահացել են: DailyMail թերթը նշում է, որ «անիծված» հեռախոսահամարի առաջին տերը եղել է բուլղարական բջջային օպերատորներից մեկի տնօրեն Վլադիմիր Գրաշնովը, ով մահացել է 2001 թվականին` 48 տարեկան հասակում` կասկածելի հանգամանքներում: Այնուհետ 0888 888 888 հեռախոսահամարը ձեռք է բերել բուլղարական մաֆիայի կնքահայր Կոնստանտին Դիմիտրովը, ով մահացել է 2003 թվականին` վարձու մարդասպանի կողմից: Դիմիտրովից հետո հեռախոսահամարն անցել է բուլղարացի գործարար Կոնստանտին Դիշլիևին, ով էլ սպանվել է կասկածելի հանգամանքներում`2005 թվականին: Այնուհետև մահաբեր համարը ոչ ոք չի օգտագործել, իսկ բջջային օպերատորը, որին պատկանում է այդ համարը, որոշել է այն հանել օգտագործումից:

No comments: