Wednesday, May 26, 2010

ԻՆՉ Է ՀԱԿԱԴՐՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻԲՐ ՔՐԴԵՐԻ ՍՊԱՆԵԼՈՒ ՍՏԻՆ

Ադրբեջանի պատվիրակությունը ԵԽԽՎ շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որտեղ խոսվում է այն մասին, որ Հայաստանում քրդերի են սպանել եւ Հայաստանն աստիճանաբար դառնում է մոնոէթնիկ երկիր: Այդ մասին մայիսի 26-ին լրագրողներին հայտնել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության փոխարինող անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա նշել է, թե նախագծում ադրբեջանցիները խոսում են նույնիսկ այն մասին, թե Հայաստանում քրդերի սպանության կապակցությամբ Թբիլիսիում եղել են բողոքի ցույցեր: “Բացարձակ սուտ է: Այդ ստի տակ ստորագրել են ոչ միայն Ադրբեջանի պատվիրակները, այլ նաեւ այլ պետությունների ներկայացուցիչներ: Այլ պետությունների ներկայացուցիչներին, այդ թղթի տակ ստորագրելու համար, պետք է համարժեք պատասխան ուղարկել”, ասում է Զարուհի Փոստանջյանը, խոսելով Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության անգործության մասին: Նրա խոսքով, պետք է ադրբեջանական ստի տակ ստորագրած պետությունների ներկայացուցիչներին պատասխան ուղարկել, պարզաբանող տեղեկություններ տրամադրել, որ նրանք տեսնեն, որ աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ, որ պատասխանատու լինեն ստորագրությունների հարցում:

No comments: