Panorama.am. 18-5-2010- Թուրքիայի վարչապետի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Բաքվում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Էրդողանին հարց է տվել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագծի իրականացման վերաբերյալ: Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի` ի պատասխան Թուրքիայի վարչապետն ասել է.
«Աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակում ենք: Դրանք կատարվում են ըստ ծրագրվածի, ամենայն ճշգրտությամբ: Անհոգ եղեք»:
Էրդողանը նաև տեղեկացրել է, որ հունիսի 17-ից Թուրքիան սկսելու է օդային հաղորդակցություն իրականացնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Հավանական է, որ առաջին չվերթի մեկնարկման արարողությանը ներկա կգտնվեն երկու երկրների արտգործնախարարները: Էրդողանի խոսքով` հունիս 17-ից «Թուրքական ավիաուղիներ»-ը շաբաթական երեք անգամ չվերթներ են իրականացնելու Թուրքիա-Նախիջևան օդուղով:Tuesday, May 18, 2010
Հունիսի 17-ից չվերթներ են իրականացվելու Թուրքիա-Նախիջևան օդուղով
Panorama.am. 18-5-2010- Թուրքիայի վարչապետի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Բաքվում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Էրդողանին հարց է տվել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագծի իրականացման վերաբերյալ: Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի` ի պատասխան Թուրքիայի վարչապետն ասել է.
«Աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակում ենք: Դրանք կատարվում են ըստ ծրագրվածի, ամենայն ճշգրտությամբ: Անհոգ եղեք»:
Էրդողանը նաև տեղեկացրել է, որ հունիսի 17-ից Թուրքիան սկսելու է օդային հաղորդակցություն իրականացնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Հավանական է, որ առաջին չվերթի մեկնարկման արարողությանը ներկա կգտնվեն երկու երկրների արտգործնախարարները: Էրդողանի խոսքով` հունիս 17-ից «Թուրքական ավիաուղիներ»-ը շաբաթական երեք անգամ չվերթներ են իրականացնելու Թուրքիա-Նախիջևան օդուղով:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment