Բրիտանացի գիտնականները պարզել են` ինչ տարբերություն կա սուտասան կանանց և տղամարդկանց միջև: Լոնդոնի Գիտական թանգարանի հետազոտողները վստահեցնում են, որ տղամարդիկ ավելի հաճախ են ստում, քան կանայք: Միջինում տղամարդն օրական երեք անգամ սուտ է ասում կամ տարեկան` 1092 անգամ: Իսկ կինը` օրական 2 կամ տարեկան` 728 անգամ: Ամենահաճախը մարդիկ ստում են իրենց մայրերին. տղամարդիկ` 25 տոկոս, կանայք` 20 տոկոս:
Տղամարդկանց մոտ ամենատարածված սուտն է` «Ես այնքան էլ շատ չեմ խմել», իսկ կանանաց մոտ` «Ամեն ինչ կարգին է, ես լավ եմ»: Ավելի հաճախ տղամարդկանց կողմից օգտագործվող ստերն են` «Կներես, զանգդ չեմ լսել», «Ես խցանման մեջ եմ», «Դու նիհարել ես», «Դա այն է, ինչ ես միշտ ուզել եմ»: Կանայք ստում են, երբ ասում են` «Գլուխս ցավում է», «Ես այդ իրը դեն չեմ նետել», «Ես չգիտեմ, որտեղ է դա» և այլն:
Tuesday, May 18, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment