«ԱԶԳ», 18-05-2010- Իրանի կառավարությունը համաձայնել է Թուրքիայի եւ Բրազիլիայի հետ կնքել միջուկային գործարք, որի շրջանակներում իրանական 3,5 տոկոսանոց ուրանը կփոխանակվի գիտական նպատակներով օգտագործվող միջուկային նյութերի հետ:
Երեկ ստորագրվել է համապատասխան եռակողմ համաձայնագիր, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը: Մինչ այդ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան մոտ 18 ժամ բանակցել էին իրանցի պաշտոնյաների հետ:
RFI ռադիոկայանը, Իրանի ԱԳՆ-ին վկայակոչելով, հաղորդում է, որ իրանցիներն իրենց թեթեւակի հարստացրած 1200 կգ ուրանի դիմաց կստանան ավելի շատՙ 20 տոկոս հարստացված միջուկային վառելիք, որով կգործի Թեհրանում բժշկական հետազոտությունների համար նախատեսված ռեակտորը:
Մասնավորապես նախատեսվում է իրանական 3,5 տոկոսանոց ուրանը պահպանել Թուրքիայում: Փոխանակումը պետք է իրականացվի Թուրքիայի տարածքում: 3,5 տոկոսանոց ուրանի հանձնումը եւ 20 տոկոսանոցի ստացումը տեղի կունենան միաժամանակ, 10:1 հարաբերակցությամբ: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ գործարքի մասին ՄԱԳԱՏԷ-ն պաշտոնական ծանուցում կստանա մեկ շաբաթվա ընթացքում:
Ուրանի փոխանակման գաղափարը 2009-ի հոկտեմբերին առաջարկել էին ԱՄՆ-ը եւ Եվրոմիությունը, բայց մինչեւ վերջերս Թեհրանից հստակ պատասխան չէին ստացել: Դրական պատասխան ստացվեց Թուրքիայի եւ Բրազիլիայի միջամտությունից հետո միայն: Արեւմուտքն իրանցիներին առաջարկել էր իրանական 3,5 տոկոսանոց ուրանի պաշարները հանձնել Ռուսաստանին եւ Ֆրանսիային, որտեղ դրանք կհարստացվեին եւ Իրանում կօգտագործվեին գիտական նպատակներով:Tuesday, May 18, 2010
ԻՐԱՆԸ 3,58 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՈՒՐԱՆԸ ԿՓՈԽԱՆԱԿԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԵՏ
«ԱԶԳ», 18-05-2010- Իրանի կառավարությունը համաձայնել է Թուրքիայի եւ Բրազիլիայի հետ կնքել միջուկային գործարք, որի շրջանակներում իրանական 3,5 տոկոսանոց ուրանը կփոխանակվի գիտական նպատակներով օգտագործվող միջուկային նյութերի հետ:
Երեկ ստորագրվել է համապատասխան եռակողմ համաձայնագիր, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը: Մինչ այդ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան մոտ 18 ժամ բանակցել էին իրանցի պաշտոնյաների հետ:
RFI ռադիոկայանը, Իրանի ԱԳՆ-ին վկայակոչելով, հաղորդում է, որ իրանցիներն իրենց թեթեւակի հարստացրած 1200 կգ ուրանի դիմաց կստանան ավելի շատՙ 20 տոկոս հարստացված միջուկային վառելիք, որով կգործի Թեհրանում բժշկական հետազոտությունների համար նախատեսված ռեակտորը:
Մասնավորապես նախատեսվում է իրանական 3,5 տոկոսանոց ուրանը պահպանել Թուրքիայում: Փոխանակումը պետք է իրականացվի Թուրքիայի տարածքում: 3,5 տոկոսանոց ուրանի հանձնումը եւ 20 տոկոսանոցի ստացումը տեղի կունենան միաժամանակ, 10:1 հարաբերակցությամբ: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ գործարքի մասին ՄԱԳԱՏԷ-ն պաշտոնական ծանուցում կստանա մեկ շաբաթվա ընթացքում:
Ուրանի փոխանակման գաղափարը 2009-ի հոկտեմբերին առաջարկել էին ԱՄՆ-ը եւ Եվրոմիությունը, բայց մինչեւ վերջերս Թեհրանից հստակ պատասխան չէին ստացել: Դրական պատասխան ստացվեց Թուրքիայի եւ Բրազիլիայի միջամտությունից հետո միայն: Արեւմուտքն իրանցիներին առաջարկել էր իրանական 3,5 տոկոսանոց ուրանի պաշարները հանձնել Ռուսաստանին եւ Ֆրանսիային, որտեղ դրանք կհարստացվեին եւ Իրանում կօգտագործվեին գիտական նպատակներով:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment