«Լրագիր» 17-5-2010- Բաքվում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մի շարք հայտարարություններ է արել լրագրողների համար: Նա մասնավորապես կրկնել է իր թեզն առ այն, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում չեն վավերացվի: Նա ասել է, որ այդ մասին բազմիցս ասել են Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, եւ այդ հարցը քննարկել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հետ հանդիպումների ժամանակ: Սակայն, ըստ Էրդողանի, Հայաստանն այդ հարցի հանդեպ զգայունություն չի ցուցաբերում, թեեւ Սոչիի հանդիպումից անցել է 4 ամիս, ի տարբերություն Ադրբեջանի, ով կառուցողականություն է դրսեւորում եւ համաձայնություն է տվել Մադրիդյան նորացված սկզբունքներին:
Էրդողանն Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն ասել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը անբաժանելի եղբայրներ են, մեկ ազգ` երկու պետություն: Նա ասել է, թե Ադրբեջանի հարստությունը Թուրքիայի հարստությունն է, եւ Ադրբեջանի զարգացումը` Թուրքիայի զարգացումը:Tuesday, May 18, 2010
ԷՐԴՈՂԱՆ. ՄԻՆՉԵՎ ՉԼՈՒԾՎԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ
«Լրագիր» 17-5-2010- Բաքվում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մի շարք հայտարարություններ է արել լրագրողների համար: Նա մասնավորապես կրկնել է իր թեզն առ այն, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում չեն վավերացվի: Նա ասել է, որ այդ մասին բազմիցս ասել են Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, եւ այդ հարցը քննարկել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հետ հանդիպումների ժամանակ: Սակայն, ըստ Էրդողանի, Հայաստանն այդ հարցի հանդեպ զգայունություն չի ցուցաբերում, թեեւ Սոչիի հանդիպումից անցել է 4 ամիս, ի տարբերություն Ադրբեջանի, ով կառուցողականություն է դրսեւորում եւ համաձայնություն է տվել Մադրիդյան նորացված սկզբունքներին:
Էրդողանն Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն ասել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը անբաժանելի եղբայրներ են, մեկ ազգ` երկու պետություն: Նա ասել է, թե Ադրբեջանի հարստությունը Թուրքիայի հարստությունն է, եւ Ադրբեջանի զարգացումը` Թուրքիայի զարգացումը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment