Tuesday, May 25, 2010

Ճապոնացի ճարտարապետը հաղթեց «կուկուռուզնիկի» մրցույթում

Երիտասարդական պալատի`Կուկուռուզնիկի տեղում նոր համալիր կառուցելու նպատակով կազմակերպված մրցույթում հաղթող է ճանաչվել ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արաին: Նրա նախագծած համալիրն իր մեջ ընդգրկելու է հյուրանոց, բիզնես կենտրոն, բնակարանային համալիր: Արաիի շենքերի պատուհանների 95 %-ը նայելու են Արարատին: Հայերին ու հայկական ճարտարապետությունն ուսումնասիրած ճապոնացի ճարտարապետը Արարատի երկու գագաթներն էլ է օգտագործել նախագծի մեջ: Համալիրի կառուցումը կսկսվի Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական խորհրդի համաձայնությունը ստանալուց հետո: Շինարարությունը կտևի 3-4 տարի: Ներդրումային ծրագիրը կազմում է 200 մլն դոլար:

No comments: