Saturday, May 15, 2010

Վախճանվել է վաստակավոր ուսուցիչ Միշա Հայրապետյանը

Հինգշաբթի, մայիսի 13-ին, Թեհրանում, մահացել է վաստակաոր ուսուցիչ և բեմադրող Միշա Հայրապետյանը։ Այս մասին տեղեկացնելով «Իրանահայեր Լրատու ցանց»-ը գրում է. Մ. Հայրապետյանը «Տարիներ Թեհրանում և շրջաններում եղել է կրթական մշակ՝ վարելով ուսուցչական և տեսչական պաշտոններ, եղել է Իրանահայ ուսուցիչների միության հիմնադիր անդամ և նրա նախագահը, դասավանդել է ԹՀԹ Հայերենագիտական երեկոյան դասընթացներում և վերջին տարիներում եղել է այդ դասընթացների տեսուչը, բեմադրել է թատերգություններ և վարել է ասմունքի խմբեր, աշխատակցել է «Ալիք» օրաթերթին, եղել է նաեւ «Ալիք պատանեկան» երկշաբաթաթերթի և Իրանահայ ուսուցիչների միության «Ուսուցիչ» պարբերաթերթի խմբագիրը»: Այս տխուր առիթով մենք ևս մեր հերթին, ի խորոց սրտի, ցավակցում ենք հանգուցյալի ընտանիքին և հարազատներին։

No comments: