Tuesday, May 25, 2010

Մինսկի խմբի անդամ ոչ մի երկիր չի ճանաչել ԼՂ անկախությունը. Մինսկի խմբի հայտարարությունը

Tert.am. 25-5-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն, Ռոբերտ Բրադտկեն և Իգոր Պոպովը հայտարարություն են տարածել 2010թ, մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների առնչությամբ։ «Չնայած համանախագահները հասկանում են, որ ԼՂ դե ֆակտո իշխանությունները փորձում են ժողովրդավար ձևով կազմակերպել ԼՂ բնակչության հասարակական կյանքը, այնուամենյանիվ, նրանք կրկին ընդգծում են, որ համանախագահող երեք երկրներից և ոչ մեկի կողմից ԼՂ-ն ճանաչված չէ որպես անկախ, ինքնավար պետություն, ոչ էլ որևէ այլ երկրի, այդ թվում ՝ Հայաստանի կողմից։ Համանախագահների կարծիքով՝ այս գործընթացը չպետք է կանխորոշի ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ավելի լայն շրջանակում»։

No comments: