Tuesday, May 25, 2010

ԼՂ ընտրությունները չպետք է ազդեն կարգավորման վրա. ԵԱՀԿ

Tert.am. 25-5-2010- «Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին կայացած խորհրդարանական ընտրությունները չպետք է ազդեն հակամարտության կարգավորման ընթացքի վրա»,- հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը։ «Քանի որ ԵԱՀԿ-ն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, խորհրդարանական ընտրությունների անցկացումը ոչ մի նշանակություն կամ ազդեցություն չի կարող ունենալ ԼՂ գործընթացի կարգավորման վրա»,- ասել է Սաուդաբաևը՝ հավելելով. «Ես վերահաստատում եմ իմ աջակցությունը ԼՂ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և կշարունակեմ հնարավորինս նպաստել Մինսկի խմբի գործունեության շրջանակներում կողմերի միջև քաղաքական բանակցություններին»։

No comments: