Tert.am. 18-5-2010- Դուդուկահար Ջիվան Գասպարյանի մասնակցությունը «Եվրատեսիլ-2010»-ին արդեն հաստատվել է։ Tert.am-ի թղթակցի հարցին, թե ինչ կտա Հայաստանին դուդուկահարի մասնակցությունը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանեց Նունե Եսայանը։ «Սա նաև, երևի թե, տրյուկ է, հնարք՝ Սփյուռքին գայթակղելու համար, որպեսզի ձայներ տան, գայթակղելու նրանց, ովքեր, միգուցե, Եվային չեն ճանաչում, կամ նրանց, ում երգը դուր չի գալիս», – ասաց Եսայանը։
Իր հերթին, երգահան Արա Գևորգյանը նշեց, որ Ջիվան Գասպարյանի մասնակցությունը կտա այն, ինչ տվեց գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն Դիմա Բիլանին։ «Այսինքն, կլինի միայն դրականը, նույն էֆեկտն է լինելու։ Վատ չի, ամեն դեպքում, երևույթը շատ գեղեցիկ է», – նշեց նա։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլին» Գասպարյանի մասնակցության մասին լուրերը պտտվում էին վաղուց։ Ինքը՝ դուդուկահարը, ժամանակին ասել էր, որ ստացել է նման հրավեր երգչուհու պրոդյուսեր, Armenia Production պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Վալերի Սահարյանից։Tuesday, May 18, 2010
Պլյուշչենկոյի էֆեկտը «Եվրատեսիլին» կապահովի Ջիվան Գասպարյանը
Tert.am. 18-5-2010- Դուդուկահար Ջիվան Գասպարյանի մասնակցությունը «Եվրատեսիլ-2010»-ին արդեն հաստատվել է։ Tert.am-ի թղթակցի հարցին, թե ինչ կտա Հայաստանին դուդուկահարի մասնակցությունը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանեց Նունե Եսայանը։ «Սա նաև, երևի թե, տրյուկ է, հնարք՝ Սփյուռքին գայթակղելու համար, որպեսզի ձայներ տան, գայթակղելու նրանց, ովքեր, միգուցե, Եվային չեն ճանաչում, կամ նրանց, ում երգը դուր չի գալիս», – ասաց Եսայանը։
Իր հերթին, երգահան Արա Գևորգյանը նշեց, որ Ջիվան Գասպարյանի մասնակցությունը կտա այն, ինչ տվեց գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն Դիմա Բիլանին։ «Այսինքն, կլինի միայն դրականը, նույն էֆեկտն է լինելու։ Վատ չի, ամեն դեպքում, երևույթը շատ գեղեցիկ է», – նշեց նա։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլին» Գասպարյանի մասնակցության մասին լուրերը պտտվում էին վաղուց։ Ինքը՝ դուդուկահարը, ժամանակին ասել էր, որ ստացել է նման հրավեր երգչուհու պրոդյուսեր, Armenia Production պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Վալերի Սահարյանից։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment