Wednesday, May 26, 2010

Ս. Լավրովն ու Ա. Դավութօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Մայիսի 25-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Ա. Դավութօղլուի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն իր ցավակցությունն է հայտնել Անթալիայում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով ռուս զբոսաշրջիկներ են զոհվել։ Ս. Լավրովն ընդգծել է տուժածներին և զոհերի հարազատներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ռուսական կողմի պատրաստակամությունը։ Ընդգծվել է նաև Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության համար միջոցներ ձեռնարկելու խիստ անհրաժեշտությունը և մարդկանց կյանքի ու առողջության համար զբոսաշրջային օպերատորների պատասխանատվության բարձրացումը։ Կողմերը նաև քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, մտքեր են փոխանակել միջազգային այլ խնդիրների վերաբերյալ։ Քննարկվել են նաև ռուս-թուրքական հարաբերությունների որոշ գործնական հարցեր։

No comments: