Wednesday, May 26, 2010

Իրանցի հանրահայտ ռեժիսորն ազատ է արձակվել բանտից

Իրանի իշխանությունները 200 միլիոն թուման (200 Հազար դոլար) գրավի դիմաց ազատ են արձակել ռեժիսոր Ջաֆար Փաննահիին: Այն մասին, որ Փաննահին գրավի դիմաց ազատ է արձակվելու, մայիսի 24-ին հայտարարել էր նաև Թեհրանի դատախազ Ջաֆարի Դոլատադաբին: Հանրահայտ ռեժիսորին ազատ արձակելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ վերջինս ի նշան բողոքի հացադուլ էր հայտարարել: Փանահին ձերբակալվել էր 2010 թ-ի մարտին` հակակառավարական ցույցեր կազմակերպելու մեղադրանքով:

No comments: