Monday, May 17, 2010

Թուրքիայի վարչապետը կհանդիպի Վրաստանի նախագահին

Aysor.am. 17-5-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կայցելի Վրաստան, որտեղ Բաթումում հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ: Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», Էրդողանն ու Սահակաշվիլին ելույթ կունենան Վրաստանի Սահմանադրական դատարանում, որին կհետևի համատեղ մամլո ասուլիսը: Ռ.Թ.էրդողանը նաև կայցելի թուրքական ներդրումներով կառուցվող «Շերատոն» հյուրանոցը, ներկա կգտնվի իր պատվին կազմակերպած համերգին, որից հետո, երեկոյան, կմեկնի Վրաստանից:

No comments: