Monday, May 17, 2010

ԷՐԴՈՂԱՆԸ ՄԵԿ ՕՐ ՈւՇԱՑՈՒՄՈՎ ԿԺԱՄԱՆԻ ԲԱՔՈւ

Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան կժամանի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այցը պետք է տեղի ունենար երեկ երեկոյան, սակայն Էրդողանը անսպասելիորեն հետաձգել էր այն և մեկնել Իրան: Իր այդ որոշումը նա բացատրել էր նրանով, որ ցածր հարստացված ուրանի վերաբերյալ պայմանագրի տեքստը փոփոխության է ենթարկվել և այնտեղ մտցվել է մի ձևակերպում, համաձայն որի «ուրանի փոխանակումը կայանալու է Թուրքիայի տարածքում»: Բաքվում Էրդողանը հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ի թիվս այլ հարցերի կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և հայ թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր: Ավելի ուշ Թուրքիայի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կմասնակցեն Բաքվի կենտրոնում Աթաթուրքի հուշարձանի բացմանը: Էրդողանը Բաքվից կմեկնի Բաթում: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից:

No comments: