Monday, May 17, 2010

Իրանը Թուրքիայում կհարստացնի ուրանը

Aysor.am. 17.5.2010- Իրանը համաձայն է ուրանը հարստացնել Թուրքիայում: Այս մասին, ըստ Ֆրնաս-պրեսս-ի, հայտնում է Անատոլիա գործակալությունը: Թուրքական գործակալությունը, հղելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ այդ մասին համաձայնություն է ձեռքբերվել Թեհրանում` Իրանի, Թուրքիայի և Բրազիլիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Սպասվում է, որ համաձայնագրի տեքստը կքննարկվի այսօր` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվայի հանդիպման ժամանակ:

No comments: