Tuesday, May 25, 2010

Գ. Մելիքյան. «Կարևորը ԼՂՀ վերջնական կարգավիճակն է»

7or.am. 25-5-2010- -Բանակցային գործընթացում նման առաջարկություններ չկան։ Դրանք սուտ հայտարարություններ են,-«Հայացք» մամուլի ակումբում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով թուրքական մամուլում վերջերս տարածված այն տեղեկություններին, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Բաքու է այցելել՝ ադրբեջանական կողմին համոզելու, որ նրանք սահմանափակվեն միայն Ֆիզուլիի և Քելբաջարի վերդարձով։ -Հանրապետական կուսակցությունը միշտ էլ հայտարարել է, որ ինքը կողմնակից է բանակցությունների գործընթացին՝ փոխզիջումային տարբերակով,-հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավորը։ Հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանի իշխող կուսակցությունը, ի տարբերություն ՀՀԿ-ի, երբեք չի հայտարարում, թե կողմ է փոխզիջումներին, Գ. Մելիքյանը պատասխանել է. -Ադրբեջանն իրեն պարտված պետության կարգավիճակով է պահում և ցանկանում է իր պարտության արդյունքներն ինչ-որ չափով վերականգնել։ Նման հայտարարություններ նա չի կարող անել։ Իսկ թե քանի՞ տարածք և ո՞ր տարածքներն է ՀՀԿ-ն պատրաստ փոխզիջելու, Գ. Մելիքյանի խոսքերով՝ այդ մասին կխոսեն, երբ որ կորոշվի ԼՂ-ի վերջնական կարգավիճակը։

No comments: