Tuesday, May 25, 2010

Այսօր «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչն է

«Եվրատեսիլ-2010»-ի առաջին կիսաեզրափակիչի գլխավոր փորձերն անցկացվել են երկուշաբթի օրը։ Այսօր հեռուստադիտողը հնարավորություն կունենա հետևել առաջին կիսաեզրափակչի մասնակիցների ելույթներին։ Այսպիսով, առաջին կիսաեզրափակչում եզրափակիչ դուրս գալու համար պայքարելու են Մոլդովայի, Ռուսաստանի, Էստոնիայի, Սլովակիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Լեհաստանի, Բելգիայի, Մալթայի, Ալբանիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Մակեդոնիայի, Բելառուսի, Իսլանդիայի ներկայացուցիչները։ Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 27-ին։ Հավելենք, որ ինչպես միշտ կիսաեզրափակիչները շրջանցելով միանգամից եզրափակչում հանդես կգան Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները։

No comments: