Tuesday, May 25, 2010

Վանի քաղաքապետարանը հրատարակել է հայերեն ուղեցույց-գրքույկ Վանի մասին

Panorama.am. 25-5-2010- Վանի քաղաքապետարանի մշակույթի և սոցհարցերով բաժինը հրատարակել է քաղաք վերաբերյալ զբոսաշրջային ուղեցույց հայերերն լեզվով: Մինչ այդ հրապարկված են եղել թուրքերեն, քրդերեն և անգլերեն տարբերակները: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Բեյազ գազեթե» (Beyaz gazete) լրատվական կայքը: Հիշյալ ուղեցույց-գրքույկը պարունակում է 90 էջ Վանի պատմության, մշակույթի, զբոսաշրջության և տնտեսության մասին: Տպագրվել է 2.500 տպաքանակով: Քաղաքապետարանի վերոնշյալ բաժնի պետ Հյուսամեթթին Օզթուրքն ասել է, որ իրենք այժմ էլ տպագրության են պատրաստում պարսկերեն տարբերակը` այդպիսով կունենան հինգ լեզուներով ուղեցույց: Օզթուրքը նաև նշել է, որ առաջիկայում քաղաքի մարդաշատ վայրերում տեղադրվելու են լուսագիր վահանակներ, որոնք ևս ներկայացնելու են տեղեկություններ Վան քաղաքի մասին: Նշենք, որ Վանը եղել է Արևմտյան Հայաստանի վեց նահանգներից մեկը (Բիթլիս (Բաղեշ), Էրզրում (Կարին), Խարբերդ, Դիարբեքիր, Սեբաստիա (Սվաս)): Վանի նահանգը զբաղեցնում է մոտ 40 հազար քմ տարածք, բնակչությունը` մինչև եղեռնը 350000 մարդ, որից 200000-ը հայեր էին։ Այսօր բնակչության մեծամասնությունը քրդեր են: Բաժանված է երկու շրջանի (սանջակ)` Վանի և Հաքքարիի: Նահանգի կենտրոնը Վան քաղաքն է, որն Արևմտյան Հայաստանի կենտրոնական և հայաշատ քաղաքներից էր: «Գեղեցկություն՝ ահա այդ աշխարհի անունը մի բառով»,- ասել է պատմաբան Լեոն Վանի մասին:

No comments: