Thursday, May 6, 2010

Ֆրանկոֆոնիայի համաժողովի մասնակիցներն կայցելեն Ծիծեռնակաբերդ

Aysor.am. 05.05.2010- Այսօր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այս մասին տեղեկացանք ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, որ Մայիսի 4-6-ը Երևանում` ՀՀ Ազգային ժողովի շենքում, տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովը: Համաժողովին կմասնակցեն ավելի քան 80 ներկայացուցիչներ Եվրոպայի տարբեր երկրներից: Այսօր ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Պոլ Վահլի մամուլի ասուլիսը:

No comments: