Monday, May 17, 2010

Թուրքիայում ծրագրել էին սպանել՞ Դմիտրի Մեդվեդևին

Թուրքական «Bugun» թերթը աղմկահարույց նորություն էր հաղորդել, թե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Թուրքիա կատարած այցի ժամանակ նրա վրա մահափորձ է պատրաստվել։ Այցից ընդամենը մի քանի օր առաջ թուրքական հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել, որ այդ օրերին հատուկ նպատակով Թուրքիա ժամանած չեչեն ահաբեկիչների կողմից մահափորձ է նախապատրաստվում Մեդվեդևի դեմ, և ավելի են հզորացրել անվտանգության համակարգը։ Թերթի հաղորդմամաբ՝ մինչ այսօր թուրքական հատուկ ծառայությունները շարունկում են երկու չեչեն ահաբեկիչների փնտրտուքը։

No comments: