Monday, May 17, 2010

Ադրբեջանում է Հորդանանի թագավորը

Պաշտոնական այցով Ադրբեջանում է գտնվում Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը: Նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ: Նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպումից հետո երկու պետությունների առաջնորդները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ: Ադրբեջանի նախագահի հայտարարության մեջ անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին: «Մենք կառուցողական բանակցություններ ենք վարում և այդ տեսանկյունից համանման մոտեցում ենք ակնկալում հայկական կողմից: Այդ դեպքում հարցը կարող է լուծվել մոտ ժամանակներում»,- ասված է Ադրբեջանի նախագահի հայտարարության մեջ:

No comments: