Thursday, May 13, 2010

ՀՀԿ պատգամավոր. «Թուրքիայի մասնակցությունը բացառված է և անիրականանալի ցանկություն»

7or.am. 13-5-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությունը, թե եթե ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը հետագայում էլ հաջողությամբ գործի, ապա Թուրքիան, հնարավոր է, քննարկի բանակցային գործընթացին մասնակցելու հարցը, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը գնահատում է հետևյալ կերպ. -Եվրոպայի անվտանգության համագործակցության կոմիտեի Մինսկի խմբի եռանախագահները, իրականացնելով միջնորդություն, ձևավորվում են կողմերի համաձայնությամբ, և ձևաչափի ցանկացած փոփոխություն, բնականաբար, պետք է լինի կողմերի համաձայնությամբ։ Իսկ ՀՀ-ն բազմիցս հայտարարել է, որ խնդրի խաղաղ կարգավորմանը Թուրքիայի մասնակցությունը որևէ կերպ ՝ ուղղակի կամ անուղղակի, բացառված է և անթույլատրելի, որովհետև Թուրքիան որևէ կերպ, գոնե մինչ այս պահը եղած գործընթացներում, չի կարողացել ապացուցել, ի ցույց դնել իր անկողմնակալությունը, այլ ընդհակառակը՝ միշտ ավելի բաց տեքստով հանդես է եկել Ադրբեջանի շահերի պաշտպանության դիրքերից։ Ուստի Թուրքիայի մասնակցությունը, որքան էլ որ Թուրքիայի քաղաքական շրջանակները փորձեն իրենց ցանկությունները հայտարարությունների տեսքով ասել, բացառված է և անիրականանալի ցանկություն։ Այս մասին Ա. Զաքարյանն ասել է «7օր»-ի թղթակցի հետ զրույցում՝ հավելելով որ թուրքական հայտարարությունները շատ դեպքերում ուղղված են ադրբեջանական լսարանին։ -Կարծում եմ՝ սա հերթական հայտարարությունն է, որ առաջին հերթին ուղղված է Ադրբեջանի լսարանին՝ ինչ-որ սպասելիքներ մեղմելու կամ հույսեր փայփայելու համար։

No comments: