«HayNews.am», 29.09.2012: Վատիկանը կեղծ է անվանել այն պապիրուսը, որի վրա գիտնականները իբրև թե կարդացել էին Հիսուս Քրիստոսի կնոջ անունը: Այս մասին գրում է The New York Times-ը: Վատիկանի ներկայացուցիչները նշել են, որ պապիրուսը չի հայտնաբերվել ուսումնասիրությունների արդյունքում, այլ իրականում գնվել է հին իրերի շուկայից: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարվարդի աստվածաբանական դպրոցի պրոֆեսոր Կարն Քինգը հայտարարել էր, որ հայտնաբերել է հնագույն մի պապիրուս: Նա պնդում էր, որ իրեն հաջողվել է վերծանել պապիրուսի վրա գրված տողերը: Ըստ գիտնականի` պապիրուսի վրա նշված է եղել «Հիսուսն ասաց նրանց. իմ կինը»:
Sunday, September 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment