Wednesday, May 26, 2010

Գազավորված ըմպելիքի սիրահարները կարող են ինսուլտի, քաղցկեղի զոհ դառնալ

Tert.am. 26-5-2010- Գազավորված ընպելիքների սիրահարները ինսուլտի զոհ դառնալու լուրջ վտանգի են ենթարկվում: Ինչպես հաղորդում է MIGnews.com-ը, ամերիկյան Լուիզիանա նահանգի համալսարանի աշխատակիցների անցկացրած հետազոտության համաձայն՝ օրական երկու և ավելի բաժին քաղցր գազավորված ըմպելիքի օգտագործումը բարձրացնում է արյան ճնշումը։ Հետազոտությանը մասնակցել է 25-79 տարիքային խմբի գերհիպերտոնիայով և առաջին աստիճանի հիպերտոնիայով տառապող 810 մարդ։ Մեկուկես տարվա ընթացքում մասնագետները հետևել են, թե ինչպես է փոխվում նրանց քաշը, ինչով են նրանք սնվում և ֆիզիկական ինչ ծանրաբեռնվածություն ունեն։ Ապացուցված է նաև, որ գազավորված քաղցր հյութը առաջացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Մասնավորապես, շաբաթը մոտ հինգ շիշ գազավորված հյութ օգտագործողները 87%-ով ավելի հաճախ են ունենում օնկոլոգիական հիվանդություններ։

No comments: