Wednesday, May 26, 2010

Կոչ Թուրքիային` ապահովել ՌԴ քաղաքացիների անվտանգությունը

Aysor.am. 26-5-2010- Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ` ապահովելու ռուսաստանցիների` Թուրքիայում գտնվելու անվտանգությունը և բարձրացնելու զբոսաշրջության գործակալությունների պատասխանատվությունը` ռուսաստանյան զբոսաշրջիկների կյանքի ու առողջության համար: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով ՌԴ արտգործնախարարությանը: «Թուրքիայի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել թուրքական հանգստյան գոտի Անթալիայում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են ռուսաստանցի զբոսաշրջիկներ»,- ասված է հաղորդագրությունում: Ինչպես աղբյուրին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, Ս. Լավրովն ընդգծել է ռուսաստանյան կողմի պատրաստակամության մասին` «անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին և զոհվածների հարազատներին»: Բացի այդ, նախարարները քննարկել են իրանական միջուկային խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը, տեսակետներ փոխանակել միջազգային այլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են մի քանի հարցեր` կապված ռուս-թուրքական հարաբերությունների հետ:

No comments: