Wednesday, May 12, 2010

Իրանական օրաթերթ. «Ադրբեջանը իր վարած քաղաքականության արդյունքում մեկուսացվել է»

Panorama.amղ 12-5-2010- Իրանական «Քեյհան» օրաթերթը իր վելուծական բաժնում խիստ քննադատել է Ադրբեջանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, մասնավորապես` Իրանին վերաբերող հատվածում նշվում է. «Ադրբեջանի Հանրապետությունը վերջին տարիներին հետևողականորեն տանում է պանթյուրքական գաղափարախոսության քարոզչություն, նույնիսկ բանը հասել է նրան, որ ադրբեջանական որոշ դասագրքերում Իրանը նշվում է որպես «Հարավային Ադրբեջան»: Հիշեցնենք, որ վերջերս իրանական «թաբնաք.իռ» կայքը Ադրբեջանի վարած պանթյուրքական քաղաքականության վերաբերյալ մի հոդված էր հրապարակել, որտեղ նշված էին սույն գաղափարախոսության նպատակային քայլերը. 1. Լեզվական հակասություններ առաջացնել իրանցի թյուրքախոս ազերիների շրջանում 2. Քայլ առ քայլ քաղաքական ֆեդերալիզմի պահանջ ներկայացնել 3. Առաջ քաշել էթնիկ ֆեդերալիզմի պահանջ 4. Պատմական Ադրբեջանի անջատում Իրանից 5. Միացում Ադրբեջանի Հանրապետությանը 6. Միավորված Ադրբեջանի միացումը Թուրքիային 7. Պանթյուրքիստական հիմնական նպատակի իրագործում, Մեծ Թուրանի ստեղծում: «Քեյհան» օրաթերթը, անդրադառնալով տարածաշրջանում Ադրբեջանի դերին, գրում է. «Ադրբեջանը իր վարած քաղաքականության արդյունքում հարևանների կողմից ենթարկվել է մեկուսացման, նրա վարած քաղաքականությունից դժգոհ են թե Իրանը, թե Ռուսաստանը, նույնիսկ Թուրքիան` կապված Բաքվի և Թել Ավիվի միջև ձևավորված ջերմ հարաբերությունների հետ»: Վերլուծելով Ադրբեջանի ներքին քաղաքականությունը` թերթը գրում է. «Շուրջ 7 տարի ժողովրդի իրական քվեն չունեցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկացած կրոնական ազատության դրսևորում դիտում է որպես իր իշխանության հավիտենականությանը սպառնացող վտանգ»:

No comments: