Saturday, May 15, 2010

«Ճիշտ կլինի, որ Թուրքիան ինքը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»

Panorama.am.15-5-2010- «Այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ոչ ցանկալի ընթացքի մեջ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի համանախագահ, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ նախագահի նախաձեռնողական քաղաքականությունը բարձր է գնահատվել, այդ թվում նաև միջազգային հանարության կողմից, սակայն այն, որ գործընթացը պետք է ընթանար առանց նախապայմանների, տեղի չունեցավ: «Դրա համար առայժմ գործընթացը ոչ ցանկալի ընթացքի մեջ է»,- հավելեց նա: ԱԺ պատգամավորի խոսքով, այն կարծիքները, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը հնարավոր է փակուղի մտնի, իրականում տեղի չունեցավ: Ըստ նրա, առաջիկայում հայը դեռ ականատեսը կլինի այն իրողությանը, որ շատ երկրներ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, իսկ ամենճիշտը կլինի, որ Թուրքիան ինքը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ճիշտ կլինի, որ ժամանակակից Թուրքիայն այդ իրողության վերաբերյալ իր գնահատականը տա, քանի որ, ըստ իս, այն Թուրքիայն վարկանիշը ավելի կբարձրացնի»,-ասաց նա:

No comments: