Saturday, May 15, 2010

ԱՅՍՕՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Ընտանիքների միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականին: Նշվում է, որ տոնի խորհուրդն ընտանիքների բազմաթիվ խնդիրներին ուշադրություն հրավիրելն է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, երբ ոտնահարվում են մի ընտանիքի հիմնական իրավունքները, ապա ոտնահարվում են ամբողջ միջազգային հանրության իրավունքները: Հանդիսանալով հասարակության հիմնական ինստիտուտներից մեկը` մարդու սոցիալականացման առաջին աստիճանը, ընտանիքը զարգանում է շրջակա միջավայրի հետ մեկտեղ, յուրովի արձագանքելով ժամանակի պահանջներին, արձագանքելով հանրային պահանջմունքներին և անձամբ ձևավորելով դրանք: Ընտանիքը որպես հասարակության հիմանական տարր եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի և սերունդների հաջորդականության, կայունության և զարգացման գործոնի պահպանողը: Ընտանիքից է սկսվում մարդկային կյանքը, այնտեղ է ձևավորվում մարդ-քաղաքացին: Ընտանիք. սիրո աղբյուր, հարգանքի, համերաշխության և կապվածության խորհրդանիշ, այն ինչի վրա կառուցվում է քաղաքակիրթ հասարակությունը, առանց ինչի չի կարող գոյություն ունենալ մարդը: Ընտանիքի բարօրությունը երկրի զարգացման և առաջընթացի չափանիշն է:

No comments: