Monday, May 17, 2010

«Հայաստանի սուրբ քարերը» փաստավավերագրական ֆիլմը ներկայացվել է իտալացի հասարակությունը

2009թ. մայիսին Հայաստան այցելության արդյունքում իտալացի ռեժիսոր Պիետրո Կիոդարելլիի կողմից նկարահանվել էր «Հայաստանի սուրբ քարերը» փաստավավերագրական ֆիլմը (52 րոպեանոց)` Հայաստանի քրիստոնեական ճարտարապետության վերաբերյալ, ուր ներկայացվում են հայ միջնադարյան եկեղեցաշինության կոթողները, հարցազրույցներ են անցկացվում անվանի հայ և իտալացի պատմաբանների ու ճարտարագետների հետ: Իտալիայում ֆիլմը հասարակության լայն շրջանակներին հասցնելու նպատակով Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ Pietre Sacre D`Armenia ֆիլմը պատճենահանվել է 25.000 օրինակ և Իտալիայի հեղինակավոր հնագիտական «Արկեոլոջիա վիվա» (Archeologia Viva) ամսագրի 2010թ. մայիս-հունիս համարի հետ միասին որպես ներդիր բաժանվել է ամսագրի բոլոր բաժանորդներին: Ամսագրի նույն համարում տպագրվել է Հայաստանի ճարտարապետական հարուստ ժառանգության և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ հոդված: Իտալերեն տեքստը և ավելի մանրամասն տեղեկությունները զետեղված են համացանցի` http://www.archeologiaviva.it/index.php/article/1718/PIETRE-SACRE-D'ARMENIA.html կայքում: Տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից։

No comments: