Thursday, June 24, 2010

Երկրագնդի վրա միլիոնատերերի քանակը անցած տարի հասել է 10 միլիոնի

Panorama.am. 23-6-2010- 2009 թ-ին մեկ միլիոն դոլարից ավելի կարողություն ունեցող անձանց քանակը աշխարհում հասել է 10 միլիոնի: Նրանց 50 %-ն ապրում է Միացյալ Նահանգներում, Գերմանիայում և Ճապոնիայում: Միլիոնատերերի քանակով Չինաստանը չորրորդ տեղում է: Այդ երկրում կա 477 հազ միլիոնատեր: Այսպիսի տվյալներ է այսօր հրապարակել բրիտանական Ֆայնենշլ Թայմս (Financial Times) պարբերականը, վկայակոչելով Merrill Lynch Global Wealth Management գործակալության անցկացրած հետազոտությանը: Թերթի տեղեկատվության համաձայն, առաջին անգամ պատմության մեջ Ասիան իր միլիոնատերերի քանակով անցել է Եվրոպայից: Վերջիններիս ֆինանսական ակտիվների ընդհանուր միացյալ կարողությունը կազում է 9.5 տրիլիոն դոլար, մինչդեռ ասիացիներինը` 9,7 տրիլիոն: Ըստ հետազոտության, համաշխարհային ֆինանսական ճգնաժամը չի անդրադարձել միլիոնատերերի վրա: 2008 թ-ին ֆոնդային շուկաների աճի հետ զուգընթաց ավելացել է նաև մոլորակի հարուստ անձանց միացյալ կապիտալը: Անցած տարի այն կազմել է մոտ 39 տրիլիոն ամերիկյան դոլար, ինչը 19 %-ով ավելի է քան 2008 թ-ին:

No comments: