News.am. 23-6-2010- Թուրքիայում ԵՄ-ի դեսպանները Պոլսո Հայոց պարտրիարքարանի Հոգեւոր խորհրդի առաջնորդ, արք. Արամ Աթեշյանի եւ Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշի ուղեկցությամբ այցելել են Վանի Ախթամարի կղզի եւ հիացել Ս. Խաչ եկեղեցու գեղեցկությամբ։
Ախթամար կղզում արք. Աթեշյանը հյուրերին ներկայացրել է կղզու եւ Ս. Խաչի պատմությունը։ Հյուրերից շատերը առաջին անգամ էին Վանում, եւ մեծ հետաքրքությամբ էին լսում արք. Աթեշյանի հայտնած տեղեկությունները։
Կազմակերպված ճաշկերույթի ժամանակ Թուրքիայի պետնախարար, Եվրամիության անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը նշել է, թե Ախթամարի Ս. Խաչի բացումը արտաքին ճնշման հետեւանք չէ։
Նշենք, որ Ախթամարի Ս. Խաչի գմբեթին խաչ է տեղադրվելու, եւ այն սեպտեմբերի 19-ին վերաբացվելու է կրոնական արարողությունների համար։ Առաջին պատարագը մատուցելու է արք. Արամ Աթեշյանը։
Վանի նահանգապետը հայտնել է, որ Ս. Խաչի վերաբացմանը իրենք նախատեսում են ընդունել 5 հազար հայի, բացի այդ՝ Վանի 1500 ընտանիք ցանկություն է հայտնել այդ օրը հայերին հյուրընկալել իրենց տներում։
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment