Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլն անդրադարձավ Հայաստանի վերաբերյալ վերջերս Եվրախորհրդարանի ընդունած 2216 բանաձևին, որով կոչ է արվում հայկական զորքերը դուրս բերել «օկուպացված տարածքներից»։ Բանաձևին կողմ քվեարկածների մեծ մասը բրիտանացի պատգամավորներն են։
«Բանաձևը ոչ թե կառավարությունների, այլ խորհրդարանականների քննարկումների և բանակցությունների արդյունք է։ Այդ բանաձևի մեջ բազմաթիվ կետեր կան, որոնք վերաբերում են ամբողջ տարածաշրջանին, և կետերը միայն Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու մասին չեն։ Օրինակ՝ բանաձևում խիստ ձևակերպումներով քննադատվել է ուժի գործադրումը»,- ասաց դեսպանը։
Այն հարցին, թե բանաձևը հայ դեսպանների վատ աշխատանքի՞, թե՞ ադրբեջանից դեսպանների լավ աշխատանքի արդյունք է՝ Չարլզ Լոնսդեյլը պատասխանեց. «Ես չեմ կարող ոչինչ ասել Հայաստանի կամ ցանկացած այլ երկրի դեսպանների մասին»։
Monday, June 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment