Monday, June 28, 2010

Էրդողանը խուսափել է կոնկրետ պատասխանել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին

News.am. 29-6-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Կանադայի Տորոնտո քաղաքում ավարտված G-20 գագաթնաժողովի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս խուսափել է ուղիղ պատասխանել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին՝ կրկին ակնարկելով Ղարաբաղի խնդիրը։ Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Էրդողանը, լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում կա հստակ քայլ, պատասխանել է, որ G-20-ի գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւից տեղեկացել է Հայաստանի նախագահի հետ ունեցած հանդիպման մանրամասներին։ «Մեդվեդեւը նշել է, որ իրենց սպասումները մի քիչ ավելացել են։ Ցանկանում ենք, որ այդ հույսերը մի րոպե առաջ իրականան, եւ տարածաշրջանում հաստատվի խաղաղություն»,- պատասխանել է Էրդողանը։

No comments: