Monday, June 28, 2010

Արցախյան հարցի լուծումն ըստ ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանի

7or.am. 28-6-2010- ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլն այսօր խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում հնարավոր որևէ փոփոխության մասին՝ ասել է. -Մենք չենք փորձում որևէ փոփոխության հասնել, որովհետև կարծում ենք, որ այս հարցում շարունակականությունը կարևոր է։ Բանակցությունները երկարատև են, և գործընթացում նախնական գիտելիքներ ունենալը շատ կարևոր է։ Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե երկիրը, որին ներկայացնում է Չարլզ Լոնսդեյլը, ինչպե՞ս է պատկերացնում Արցախի հարցի վերջնական լուծումը՝ դեսպանը նշել է. - Դա մեր որոշելիք հարցը չէ, և մենք չենք ուզում թելադրել, թե այդ լուծումն ինչպիսի տեսք պետք է ունենա։ Որպեսզի լուծումը երկարատև լինի, այն պետք է համաձայնեցվի և ընդունելի լինի ներգրավված բոլոր կողմերի համար։ Լուծումը պետք է գտնվի ԵԱՀԿ-ի հիմնարար Հելսինկյան սկզբունքների հիման վրա։ Դրանց մեջ մտնում են ինքնորոշման, տարածքային ամբողջականության իրավունքները, ուժի չգործադրման սպառնալիքը։ Թե ինչպես են այդ սկզբունքները կիրառվելու, և ինչպիսի վերջնական լուծում է գտնվելու դրանց հիման վրա, դա արդեն բանակցությունների մեջ ներգրավված կողմերի որոշելիք հարցն է։

No comments: