Monday, June 7, 2010

Քլինթոն. Իրանը կարող է անսպասելի քայլի դիմել

Aysor.am. 7-6-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախօրեին կարծիք է հայտնել, որ Իրանը կարող է անսպասելի քայլի դիմել` ՄԱԿ Անվտանգության խորհրդում Իրանի դեմ բանաձևի ընդունման հետաձգման նպատակով: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Վեստին»: «Չեմ բացառում, որ Իրանը մոտակա օրերս կարող է որևէ հնարքի դիմել` իմանալով, որ պատժամիջոցները շուտով կընդունվեն», - ասել է պետքարտուղարը` Լատինական Ամերիկայի երկրներ ուղևորվելուց առաջ, որտեղ քննարկումների թեմաներից կլինի նաև իրանական միջուկային խնդիրը: Հիշեցնենք, որ ավելի վաղ պետդեպի ներկայացուցիչները հայտնել էին, որ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման շուրջ քվեարկությունը ՄԱԿ ԱԽ-ում կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթվա ընթացքում:

No comments: